National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.02.2007
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է հինգ տասնյակ հարց

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ` փետրվարի 20-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր հինգ տասնյակից ավելի հարց:

Քվեարկությամբ խորհրդարանն ընդունեց գարնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի ընթացքում քննարկված` չորս օրենսդրական փաթեթ: Այդ թվում եւ  «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ քննարկվեցին կառավարության ներկայացրած օրակարգային հարցերը:

«ՀՀ հողային օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագծով, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի ներկայացմամբ, պետական անշարժ գույքի օտարման դեպքում կառավարության կողմից կարող է սահմանվել արժեք` ոչ պակաս տվյալ պահի կադաստրային գնից: Խոսքը տվյալ դեպքում Երեւան քաղաքի, քաղաքային համայնքերի եւ առողջարանների կամ հանգստի համար նախատեսված տարածքների օտարվող անշարժ գույքի մասին է:

«Տեղական ինքնակառավ արման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելով` գործադիր իշխանությունը ճանապարհային երթեւե կության անվտանգության ապահովումը փոխանցում է տեղական ինքնակառավարման մարմիններին` ընդլայնելով վերջիններիս լիազորությունները: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը պաշտպանում է համայնքի գործառույթները համալրելուն ուղղված այս նախաձեռնությունը, նշեց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը տեղեկացրեց, որ կառավարությունը մտադիր է ներդնել մաքսային ժամանակավոր ռեժիմներով ապրանքները բաց թողնելու ժամկետները երկարաձգելու չափորոշիչներ: Այս մասին է ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Խոսքը ժամանակավոր ներմուծման եւ արտահանման, ինչպես նաեւ վերամշակման համար ժամանակավոր ներմուծման եւ արտահանման ռեժիմների մասին է: Այսօր հարցը կարգավորվում է կառավարության որոշումներ ով. կառավարությունն ունի այս ապրանքների բացթողումն անժամկետ երկարաձգելու իրավունք: Փոխնախարարի համոզմամբ` օրենսդրորեն խնդիրը կարգավորելով` կբացառեն տնտեսավարողների նկատմամբ տարբեր եւ սուբյեկտիվ մոտեցումներ կիրառելու հնարավորությունը:«Ժամանակավոր ներմուծման» ռեժիմով ներմուծման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ տարուց ավելի` կոնկրետ ծածկագրերին դասվող ապրանքների համար: Աժ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով,այս միջոցառման արդյունքում տնտեսավարողների համար կստեղծվեն հավասար պայմաններ: Նրա խոսքերով, սա մաքսային օրենսդրությունը կատարելագործելուն ուղղված հերթական քայլն է: Հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Փոխնախարարը պատգամավորների դատին ներկայացրեց նաեւ «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում փոփոխության առաջարկություն:Կառավարությունն առաջարկում է հանել Վերահսկիչ պալատի` ծրագրից դուրս նոր ոլորտում վերահսկողություն կատարելու համար պաշտոնական տեղեկագրում այդ մասին հրապարակելու պարտադիր նորմը: Փոխնախարարի խոսքերով, այն խոչընդոտում է օպերատիվ աշխատանքին, իսկ այն հանելու դեպքում վերահսկման գործունեությունը կդառնա առավել ճկուն, ստուգումներն էլ` արդյունավետ: Այս գնահատականը կիսում են ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովում: Կարեւոր համարելովպալատի գործունեության հրապարակայնությունը` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գտնում է, որ տարվա ընթացքում հաճախ են ծագում խնդիրներ եւ առաջացնում օպերատիվ գործողության անհրաժեշտություն: Իսկ հարապարակայնություն, նրա մեկնաբանությամբ, կարելի է ապահովել նաեւ խորհրդարանական քննարկումների միջոցով, ինչպես նաեւ լրատվամիջոցների օգնությամբ:

Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է փոփոխություններ կատարել«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներում: Առեւտրի եւ տնտեսականզարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը հույս հայտնեց, որ, հանձնաժողովին լրացուցիչ գործիքներ եւ լծակներ տրամադրելով, կհաջողվի ապահովել մրցակցային հավասար դաշտ եւ պայքարելբացասական երեւույթների` մենաշնորհի եւ գերիշխող դիրքըչարաշահելու դեմ: Պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանի հարցին, թե այսպիսով «զինվու՞մ է» հանձնաժողովն ամբողջությամբ, կառավարության ներկայացուցիչը տվեց դրական պատասխան: Գլխադասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը եւս ասում է, որ նախագիծն ընդունելու դեպքում կդադարեն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին հնչող` լծակներեւ չարաշահումները կանխելու հնարավորություն չունենալումասին խոսակցությունները: Անցյալ տարի այս թեմայով խորհրդարանում կազմակերպված քննարկումների ժամանակ էր դեռ պարզ դարձել, որ օրենսդրական այս բազայով հանձնաժողովը չի կարողանում իրականացնել այն գործառույթները, որոնք հանրությու նն ակնկալում է:

«Դատական ծառայության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին կառավարության առաջարկը վերաբերում է պետական ծառայության այս համակարգում դասային բարձրագույն աստիճանների շնորհման մեխանիզմին եւ որոշ մասնագետների համար անհրաժեշտ պայմաններ սահմանելուն: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:«Հիմնադրամների մասին» օրենքը փոփոխելով` կառավարությունը հստակեցնում է հիմնադրամների ծախսերի դասակարգումը, հոգաբարձուների խորհրդի պարտականություններն ու իրավունքները, ինչպես նաեւ հիմնադրամի` հաշվետվություն ներկայացնելու կարգը: Սահմանվում է, որ հիմնադրամների անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը պետք է օգտագործվեն կառավարության սահմանած կարգին համապատասխան:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը, ըստ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի, բխում է սահմանադրական բարեփոխումներից: Հանրաքվեի արդյունքում նախատեսվել է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է ունենա 8 անդամ, որոնց կեսին նշանակում է հանրապետության նախագահը, իսկ մյուս կեսին ընտրում է խորհրդարանը` վեց տարի ժամկետով: Այս նորմը չի տարածվելու հանձնաժողովի առաջին կազմի վրա:Գործող օրենքով, հանձնաժողովի անդամներն ինն են: Նախագծում սահմանված են հանձնաժողովի անդամին հետ կանչելու դեպքերը:Հանձնաժողովի անդամների գերակշիռ մասն աշխատում է հասարակական հիմունքներով. միայն երկուսն են հանձնաժողովում աշխատավարձ ստանում: Քննարկումների ժամանակ պատգամավորները հարց բարձրացրին նրանց բոլորի համար էլ աշխատավարձ սահմանելու անհրաժեշտության մասին` այս կառույցի անկախությունն ու անկաշառությունն ապահովելու համար: Պատգամավորները նաեւ մի շարք խմբագրական դիտողություններ ունեին:

«Լիցենզավորման մասին» օրենսդրական փաթեթով կառավարությունը կրճատում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը` հանելով մի շարք ոլորտներ:

«Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքում փոփոխության օրենսդրական փաթեթը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Սահմանադրական դատարանի` տարեվերջին կայացրած հայտնի որոշմանը համապատասխան` կառավարությունն այլընտրանք է նախատեսելայն մարդկանց համար, որոնք այդպես էլ չցանկացան ձեռքբերել սոցիալական քարտ: Քարտի փոխարեն նրանց կտրվի տեղեկանք, ասում է նախարարը: Սակայն թե քարտից, թե տեղեկանքից հրաժարվելու դեպքում քաղաքացին չի կարող ստանալ կենսաթոշակ կամ աշխատավարձ:

Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար խորհրդարանականներին ներկայացվեցին «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին», «Դատախազության մասին» (55-րդ հոդվածն առաջին ընթերցմամբ), «Ավիացիայի մասին», «Մեղրի-Քաջարան գազատարի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային արտոնությունների սահմանման մասին» օրենքի նախագծերը եւ «ՀՀմիջազգային պայմանագրերի մասին» ու «ԱԺ կանոնակարգ», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը եւ ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը` երրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

Փետրվարի 21-ին արտահերթ նիստը կշարունակվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am